Ստեղծվում է «Կոմիտասյան քաղաքականության իրականացման» ծրագիր
Փետրվարի 17-ին «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի համակարգող, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Լալա Մնեյանի և կոմիտասագետ, կոմպոզիտոր, մշակութաբան Արթուր Շահնազարյանի մամուլի ասուլիսը «Ստեղծվում է Կոմիտասյան համայնք» թեմայով։
Լալա Մնեյանը ներկայացրեց այն իրողությունը, որ Մշակույթի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է նաև այսօր մեր հասարակությանը հուզող մշակութային, կրթական բնագավառների բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում է նաև մշակութային առումով Ազգային անվտանգության խնդիրը։ Մշակույթի հանձնաժողովի անդամների, հրավիրված մասնագետների ջանքերով այսօր ստեղծվում է «Կոմիտասյան քաղաքականության իրականացման» ծրագիր։
Ըստ բանախոսի, այժմ վտանգված է մեր ազգային ինքնությունը, գործող մշակութային քաղաքականության մեջ այն որպես խնդիր ձևակերպված չէ, չի գործում որպես կրթական–քարոզչական միասնական համակարգ։
Իսկ թե ինչու Կոմիտաս, ի՞նչ ենք հասկանում «Կոմիտասյան քաղաքականություն» ասելով հարցին պատասխանեց կոմիտասագետ, կոմպոզիտոր, մշակութաբան Արթուր Շահնազարյանը, մասնավորապես նշելով, որ երգը, երաժշտությունը մարդու վրա ունի ազդեցության մեծ ուժ և կարևորվում է դրա միջոցով դեպի ազգային ինքնության վերադարձ։
Ըստ Արթուր Շահնազարյանի, Կոմիտասի շնորհիվ փրկվել և մեզ է հասել հայ երաժշտության ամբողջական ժառանգությունը, հայության սկզբնավորումից մինչև 20–րդ դար, ընդգրկելով Հայաստանի Արևելյան և Արևմտյան հատվածները։ Կոմիտասը ցույց տվեց հայ երաժշտության ուրույն լինելը։
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը տեղեկացրեց նաև, որ որոշել են
ողջ Հայաստանում տարածել և ուսուցանել Կոմիտասի 5 երգ. «Ամենապարզ ճանապարհն է, որ մեր ինքնությունը վերադրաձնենք մեր ժողովրդին»:
«Կոմիտաս անվան տակ մենք հասկանում ենք Արևմտյան և Արևելյան Հայաստանի հազարամյակների մշակույթը` երաժշտության լեզվով»,- ընդգծեց կոմիտասագետը և հավելեց` ով այդ 5 երգը իմանա, պաշտպանված կլինի բոլոր մշակութային աղետներից, թուրքական ելևէջներից, և կվերագտնի իր ինքնությունը:
Միաժամանակ Կոմիտասը համաշխարհային երաժշտության մեջ նոր տիպի հարմոնիայի՝ ներդաշնակության հեղինակն է, որն ընկած է համաշխարհային ժամանակակից երաժշտության հիմքում։
Կարևորվեց նաև հայոց լեզվի դերը, քանի որ լեզուն ինքը երաժշտություն է, իսկ երաժշտությունը լինելով ավելի ազդեցիկ, շատ արագ ու մատչելի ձևով դրոշմվում է մարդու ենթագիտակցության վրա և դառնում նրա ինքնության պաշտպանն ու պահապանը։
Երկու բանախոսներն էլ շեշտեցին, որ կոմիտասյան ժառանգությունը պատկանում է միմիայն հայ ժողովրդին և որևէ մեկը իրավունք չունի այն սեփականաշնորհելու։
Ստեղծվում է «Կոմիտասյան քաղաքականության իրականացման» ծրագիր
Փետրվարի 17-ին «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի համակարգող, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Լալա Մնեյանի և կոմիտասագետ, կոմպոզիտոր, մշակութաբան Արթուր Շահնազարյանի մամուլի ասուլիսը «Ստեղծվում է Կոմիտասյան համայնք» թեմայով։
Լալա Մնեյանը ներկայացրեց այն իրողությունը, որ Մշակույթի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է նաև այսօր մեր հասարակությանը հուզող մշակութային, կրթական բնագավառների բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում է նաև մշակութային առումով Ազգային անվտանգության խնդիրը։ Մշակույթի հանձնաժողովի անդամների, հրավիրված մասնագետների ջանքերով այսօր ստեղծվում է «Կոմիտասյան քաղաքականության իրականացման» ծրագիր։
Ըստ բանախոսի, այժմ վտանգված է մեր ազգային ինքնությունը, գործող մշակութային քաղաքականության մեջ այն որպես խնդիր ձևակերպված չէ, չի գործում որպես կրթական–քարոզչական միասնական համակարգ։
Իսկ թե ինչու Կոմիտաս, ի՞նչ ենք հասկանում «Կոմիտասյան քաղաքականություն» ասելով հարցին պատասխանեց կոմիտասագետ, կոմպոզիտոր, մշակութաբան Արթուր Շահնազարյանը, մասնավորապես նշելով, որ երգը, երաժշտությունը մարդու վրա ունի ազդեցության մեծ ուժ և կարևորվում է դրա միջոցով դեպի ազգային ինքնության վերադարձ։
Ըստ Արթուր Շահնազարյանի, Կոմիտասի շնորհիվ փրկվել և մեզ է հասել հայ երաժշտության ամբողջական ժառանգությունը, հայության սկզբնավորումից մինչև 20–րդ դար, ընդգրկելով Հայաստանի Արևելյան և Արևմտյան հատվածները։ Կոմիտասը ցույց տվեց հայ երաժշտության ուրույն լինելը։
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը տեղեկացրեց նաև, որ որոշել են ողջ Հայաստանում տարածել և ուսուցանել Կոմիտասի 5 երգ. «Ամենապարզ ճանապարհն է, որ մեր ինքնությունը վերադրաձնենք մեր ժողովրդին»: