Ոստիկանության 52-ամյա ծառայողը նետվել է ջրամբարն ու փրկել 82-ամյա ծերունու կյանքը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 82-ամյա Հ. Սեդրակյանը ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է Վարդաքար գյուղում գտնվող ջրամբարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ պահին նույն ջրամբարում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պահպանության բաժնի ոստիկանության ավագ, 52-ամյա Հովհաննես Մնոյանը նկատել է և նետվել ջրամբարն ու այնտեղից դուրս բերել այդ քաղաքացուն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Թե ինչն է եղել պատճառը, որ 82-ամյա ծերունին փորձել էր այդ կերպ վերջ տալ իր կյանքին՝ դա պարզ կլինի հետաքննության ընթացքում: