Լրահոս

18.11.2019 12:55


26–ամյա վարորդը Peugeot ավտոմեքենայով կառավարական ամառանոցի մոտ տապալել է 2 չորացած ծառ և բախվել էլեկտրասյանը. կա վիրավոր

26–ամյա վարորդը Peugeot ավտոմեքենայով կառավարական ամառանոցի մոտ տապալել է 2 չորացած ծառ և բախվել էլեկտրասյանը. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Անի Ալավերդյանը իր վարած Peugeot մակնիշի 36 CN 410 համարանիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում՝ կառավարական ամառանոցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել 2 դարն ապրած ու չորացած ծառերը և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ով, սակայն, հրաժարվել է շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

Բժիշկների գնալուց հետո վարորդի հարազատները նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը