Լրահոս

18.11.2019 12:30


21-ամյա վարորդը Mercedes-ով Մյասնիկյան պողոտայում բախվել է բետոնե բաժանարար գոտուն և գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում

21-ամյա վարորդը Mercedes-ով Մյասնիկյան պողոտայում բախվել է բետոնե բաժանարար գոտուն և գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում

Նոյեմբերի 17-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը, Մյասնիկյան պողոտայում իր վարած Mercedes E-320 մակնիշի 35 QM 589 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարանությամբ ապրող բնակիչները:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր:

Դեպքի վայրում Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 34-ամյա Նարեկ Լոբյանը փորձում էր Ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել, որ վարորդը ինքն է եղել:

Իսկ իրական վարորդը Գ. Մանուչարյանը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ունենալով խմածության ամենաբարձր աստիճան:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը