«Օազիս» ռեստորանի դիմաց բախվել են Mercedes C-32 AMG-ն ու Mercedes C-220-ը. կան վիրավորներ
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 17:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, «Օազիս» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Վազգեն Ղալաչյանի վարած Mercedes C-32 AMG մակնիշի 47 QQ 747 համարանիշի և Գավառի բնակիչ, 50-ամյա Գագիկ Կարեյանի վարած Mercedes C-220 մակնիշի 35 FՏ 523 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Կարեյանի ուղևորներ, Գավառի բնակիչներ, 56-ամյա Ագոնիկ Իսկանդարյանը, 45-ամյա Օֆելյա Բեգոյանը, 61-ամյա Նվարդ Ղլիջյանը, 67-ամյա Ժանետա Մուքոյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները ոստիկանության Գավառի բաժնի համայնքային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ՝ քարշակի միջոցով, տեղափոխվեցին ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։