Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է շինության քարե պարսպին. կան վիրավորներ
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 13:00-ի սահմաններում, Կամարիս գյուղի կենտրոնական ճանապարհին, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Ռոման Սարգսյանը՝ իր վարած Opel մակնիշի 36 DL 769 համարանիշի ավտոմեքենայով, դեռեևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության քարե պարսպին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 47-ամա Սիրանուշ Սարգսյանը, 37-ամյա Արմինե Վարդանյանը, 17-ամյա Միլենա Հովհաննիսյանը և վարորդ Ռ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում։