Աշխարհ

16.11.2019 22:08


Կիևում երեխայի հետ զբոսնելիս առևանգել են Ուկրաինայի խոշորագույն բանկերից մեկի ղեկավարին

Կիևում երեխայի հետ զբոսնելիս առևանգել են Ուկրաինայի խոշորագույն բանկերից մեկի ղեկավարին

Կիևում առևանգել են Ուկրաինայի խոշորագույն բանկերից մեկի ղեկավար Ալեքսանդր Գրիցենկոյին:

«ՈւկրԷքսիմպբանկի» ղեկավարը իր երեխայի հետ զբոսնելիս է եղել, երբ անհայտ անձինք նրան առևանգել և սև գույնի ավտոբուս են մտցրել: Առևանգման տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն այլ տեղեկություններով, Գրիցենկոյին կալանավորել են Գլխավոր դատախազության կարգադրությամբ:

Բացի այդ, Բանկի խորհրդի անդամ Վիկտորիա Ստրախովան սոցցանցի իր էջում գրել է. «Խնդրում եմ, մի հեղեղեք իմ հեռախոսը զանգերով և նամակներով. ոչ ոք չի առևանգվել: Սպասեք իրավապահ մարմիններին պաշտոնական հայտարարությանը»:

«Ուկրէքսիմբանկը» Ուկրաինայի երեք խոշորագույն բանկերից մեկն է, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է պետությանը: Գրիցենկոն բանկի նախագահ է նշանակվել է 2014 թվականին:

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը