Լրահոս

17.02.2011 14:13


Մեսրոպ Մովսեսյան. «Կայացել է ոչ թե ՀՌԱՀ մրցույթ, այլ տղայական ռազբորկա»

Մեսրոպ Մովսեսյան. «Կայացել է ոչ թե ՀՌԱՀ մրցույթ, այլ տղայական ռազբորկա»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մելտեքս» ՍՊԸ–ի («Ա1+») փաստաբանը հայտարարել է, թե իրենք երկուշաբթի օրը դատական հայց են ներկայացնելու դատարան՝ չեղյալ համարելու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010թ. դեկտեմբերի 16–ի թիվ 96-Ա որոշումն այն մասին, որ թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, միջազգային և տեղական լրատվական վերլուծական ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 11 մրցույթում հաղթող է ճանաչվել «Արմնյուզ» ՓԲԸ–ն։

Իր հերթին «Մելտեքս» ՍՊԸ–ի (Ա1+) ղեկավար Մեսրոպ Մովսեսյանն ասել է, թե ՀՌԱՀ–ում տեղի է ունեցել ոչ թե մրցույթ, այլ տղայական ռազբորկա՝ խուլիգանական մակարդակով։

Փնթի ու տղայական հայտարարություններ են տեղ գտել որոշման մեջ։ Սա ցույց է տալիս, որ Ամալյանն իր անձնակազմով իր տեղում չէ, և նրանք վաղուցվանից անգործության են մատնված և  զբաղվում են վրեժ լուծելու խնդրով։ Սա դարձել է անձնական վրեժ։ Դեկտեմբերին իմ դեմքին ձեռնոց նետվեց, իսկ այսօր ես ուզում եմ պատասխանել։ Պարոն Ամալյանը կանգնելու է դատարանի առջև՝ որպես հանձնաժողովի նախագահ՝ իր ամբողջ կազմի հետ միասին և  պատասխան է տալու իր փնթի աշխատանքի համար։ Ես դիմելու եմ կառավարությանը՝ ցրել այդ կազմը և այս դաշտում ընդմիշտ մոռանալ նրանց,–ասել  է նա։

«7օր»–ի հետ զրույցում Մեսրոպ Մովսեսյանն ասել է, թե ՀՌԱՀ–ը «Ա1+»–ին մեղադրելով կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար՝ նախ և առաջ վիրավորել է իրեն՝ որպես պրոֆեսիոնալի։

–Նա նաև վիրավորել է մի կոլեկտիվի, որը 12 տարի է, ինչ պարոն Ամալյանի կամայականության համար գտնվում է ծանր վիճակի մեջ։ Եվ այդ ամենի համար պարոն Ամալյանը պատասխան է տալու,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը