Լրահոս

16.11.2019 14:18


Հայ հրշեջ-փրկարարները օգնել են մարել Թուրքիայի տարածքից բռնկված հրդեհը

Հայ հրշեջ-փրկարարները օգնել են մարել Թուրքիայի տարածքից բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները ՌԴ սահմանապահ զորքերի օժանդակությամբ մարել են Թուրքիայի տարածքում բռնկված և սահմանային գոտում տարածված հրդեհը:

«911» ծառայություն նոյեմբերի 15-ին՝ ժամը 15։12-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին: Համագործակցված աշխատանքների արդյունքում ժամը 19:30-ին հրդեհը հաջողվել է մարել:

ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի 3-րդ և 4-րդ ուղեկալների տարածքում այրվել է մոտ 320 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են ՌԴ սահմանապահ զորքերի 40 զինծառայող, «Արփի լիճ» ազգային պարկի 3 աշխատակից և Զարիշատ համայնքի 7 բնակիչ:

Այս խորագրի վերջին նյութերը