Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է Կիպրոսի ջրերում հորատման նոր աշխատանքների մեկնարկի մասին
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է Կիպրոսի ջրերում թուրքական «Fatih» նավի` նավթի ու գազի հորատման նոր աշխատանքների մեկնարկի մասին:
Օքթայը անդրադառնալով Թուրքիայի կողմից արևելյան միջերկրական ծովի ջրերում հորատման աշխատանքների իրականացման շուրջ ԵՄ արտգործնախարարների հաստատած պատժամիջոցների նախագծին, ասել է.
«Արևելյան միջերկրածովում կատարվող մեր հորատման աշխատանքները պատրվակ համարելով, ԵՄ արտգործնախարարների կողմից հաստատված պատժամիջոցների նախագիծը որևէ իրավական ուժ չունի»:
Հիշեցնենք, որ Թուրքիան պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։
Թուրքիան նախկինում հորատման աշխատանքներ իրականացնելու նպատակով Կիպրոսի ափեր էր ուղարկել նաև Yavuz նավը։

Աղբյուրը՝ ermenihaber.am