Լրահոս

17.02.2011 14:10


Գագիկ Ծառուկյան. «Քանի որ երկիրը ծանր խնդիրների առաջ ծառացած է...»

Գագիկ Ծառուկյան. «Քանի որ երկիրը ծանր խնդիրների առաջ ծառացած է...»

Այսօր ԱԺ–ում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դռնփակ նիստը, որին մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանը։ Մոտ 40 րոպե տևած նիստից հետո Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել միջանցքում սպասող լրագրողների մոտ և հայտարարել. -Ասում եմ, որ սրանով սահմանափակենք: Մենք ընդհանրապես ասել ենք, որ հիմա գնում ենք խորհրդարանական ընտրությունների: Խորհրդարանական ընտրություններից հետո նոր մենք կասենք, թե նախագահական ընտրություններին ո՞ւմ ենք սատարելու: Ճիշտ է, թե՞ ոչ: Ուրիշ բան ասե՞լ է պարոն Ծառուկյանը կամ իր թիմը: Հիմա այսօր մեր խնդիրը եղել է ժամկետի առումով, որ մենք ասել ենք խորհրդարանական ընտրություններից հետո կասենք միասնական թեկնածուի համար: Բայց քանի որ երկիրը ծանր խնդիրների առաջ ծառացած է այսօր` տնտեսական, ֆինանսական, քաղաքական և ռազմական, իսկ այսօր երկրի նախագահը, որ պետք է Աստանայում, Մոսկվայում, Ամերիկայում բանակցություններ վարի, հարկավոր է, որ ինքն իր հզորությունը զգա, պինդ լինի, որ կարողանա այդ խնդիրների շուրջ լիարժեք բանակցություն վարի, կարողանան խնդիրները լուծում ստանան` հօգուտ երկրի, հօգուտ ժողովրդի բարեկեցության, բարգավաճման: Դրա համար մենք այսօր ասում ենք` խորհրդարանական ընտրություններից հետո գնալու ենք միասնական թեկնածուով` ի դեմս երկրի գործող նախագահի: Նշենք, որ ըստ ԱԺ-ում շրջանառվող լուրերի, այսօր մոտավորապես ժամը 17:30-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունենալու կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման արարողությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը