59–ամյա վարորդը BMW-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել. կա վիրավոր
Երեկ՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 59-ամյա Միսակ Գասպարյանը իր վարած BMW մակնիշի 34 QF 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Վարորդը նշում էր նաև, որ վթարի պատճառը եղել է այն, որ ինքն էլ չի զգացել, թե ինչպես է մեքենան վարելիս աչքը կպել:
«Չզգացի, թե ոնց քունս տարավ, միայն հետո տեսնեմ, որ ոստիկանի համազգեստով 2 հոգի օգնություն են ցուցաբերում: Երևի այդ պահին շոկի մեջ եմ եղել, բայց լավ էր, հալալ էր «գաի» տղերքին ու Ապարանի բժիշկներին»:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը, ում կյանքին՝ շնորհիվ Ապարանի հիվանդանոցի բժիշկների, վտանգ չի սպառնում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում: