Իշխանությունը հիմա էլ պակաս կոռումպացված չի. Ռուստամյան (տեսանյութ)
Իշխանությունը հիմա էլ պակաս կոռումպացված չի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ով մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին:
«Այո, նախկին համակարգը քանդվել է, բայց նոր հակակոռուպցիոն պայքար չի ձեւավորվել: Այսօր հակակոռուպցիոն պայքարը 99 տոկոսով ուղղված է նախկինների դեմ: Հիմա չե՞ն թալանում»,-ասաց նա՝ հավելելով, որ հակակոռուպցիոն այս պայքարը չի կարող ղեկավարել վարչապետը:
«Այսօր քրգործ հարուցելը դարձել է իշխանությունների համար գործիք իրենց ընդդիմադիրների դեմ պայքարելու համար: Դրա համար այսօր բոլորի դեմ էլ կարող են գործ հարուցել: Եթե կարող են մարդուն հարցնել, թե տանիքը որտեղից, վաղն էլ կարող են ինձ հարցնել, թե կոստումս որտեղից: Արսեն Բաբայանին 22 օր պահել են անազատության մեջ, դա նորմա՞լ է: Եթե իրավական համակարգը գոնե մեկ անմեղ մարդ է պատժում, արդեն իրավական համակարգ գոյություն չունի: Այսօր մի քանիսը, որ բռնվել են, արդեն բաց են թողնում, այդ մարդուն պետք է փոխհատուցե՞ն, թե ոչ»,-ընդգծեց Ռուստամյանը:
***
Ժողովուրդը 2018-ին նույն Սերժ Սարգսյանին ընտրել էր: Եթե ՀՅԴ-ն դեմ էր իշխանության մեջ առկա հոռի երեւույթներին, վարվող քաղաքականությանը, ինչու 2018-ին կողմ քվեարկեց Սերժ Սարգյանի թեկնածությանը ԱԺ-ում:
«Եթե ժողովուրդն իրեն ընտրում է, տալիս է հարյուր հազարներով ձայն, հետո ասում է կաշառքով եմ ընտրել, ես ի՞նչ անեմ: Ես հաշվի եմ նստում ժողովրդի ընտրության հետ: Երբ ժողովուրդը կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքը, մենք նրա հետ էինք»,-ասաց Ռուստամյանը:
Իշխանությունը հիմա էլ պակաս կոռումպացված չի. Ռուստամյան (տեսանյութ)
Իշխանությունը հիմա էլ պակաս կոռումպացված չի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ով մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին:
«Այո, նախկին համակարգը քանդվել է, բայց նոր հակակոռուպցիոն պայքար չի ձեւավորվել: Այսօր հակակոռուպցիոն պայքարը 99 տոկոսով ուղղված է նախկինների դեմ: Հիմա չե՞ն թալանում»,-ասաց նա՝ հավելելով, որ հակակոռուպցիոն այս պայքարը չի կարող ղեկավարել վարչապետը:
Ժողովուրդը 2018-ին նույն Սերժ Սարգսյանին ընտրել էր: Եթե ՀՅԴ-ն դեմ էր իշխանության մեջ առկա հոռի երեւույթներին, վարվող քաղաքականությանը, ինչու 2018-ին կողմ քվեարկեց Սերժ Սարգյանի թեկնածությանը ԱԺ-ում:
«Եթե ժողովուրդն իրեն ընտրում է, տալիս է հարյուր հազարներով ձայն, հետո ասում է կաշառքով եմ ընտրել, ես ի՞նչ անեմ: Ես հաշվի եմ նստում ժողովրդի ընտրության հետ: Երբ ժողովուրդը կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքը, մենք նրա հետ էինք»,-ասաց Ռուստամյանը:
Աղբյուրը՝ news.am