Կոտայքի մարզում 32-ամյա վարորդը Opel-ով բախվել է ավտոմեքենայի առջև անսպասելիորեն հայտնված ձիուն (տեսանյութ)
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վաչագան Արսենյանը իր վարած Opel մակնիշի 36 MD 899 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ «Անի» կաթնամթերքի արտադրամասի մոտ, Զովունի գյուղի վարչական տարածքում, դեպի Զովունի ընթանալիս հարվածել է անսպասելիորեն ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձին տեղում սատկել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ դեպքի վայրում ձիու սեփականատեր՝ Զովունի գյուղի բնակիչ Մահատ Ավդալյանը փորձում էր մեղադրել վարորդին, մինչդեռ Opel-ի վարորդն էլ արդարացիորեն ասում էր, որ նա պարտավոր էր տիրություն անել ձիուն, իսկ այդ վայրում անցնելիս են եղել մի քանի ձիեր։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ Shamshyan.com-ում։