Քաղաքական

15.11.2019 15:35


ԼՂ հարցով բանակցային գործընթացը փակուղային է. Ադրբեջանն ապակառուցողական դիրքից կառուցողականի է գնում, իսկ ՀՀ-ն՝ կառուցողականից ապակառուցողական. Ա. Զաքարյան (տեսանյութ)

ԼՂ հարցով բանակցային գործընթացը փակուղային է. Ադրբեջանն ապակառուցողական դիրքից կառուցողականի է գնում, իսկ ՀՀ-ն՝ կառուցողականից ապակառուցողական. Ա. Զաքարյան (տեսանյութ)

Ոչ ոք չի կարող ասել, որ մենք ժամանակին մատների արանքով ենք նայել կարևոր խնդիրներին: Ներկայիս իշխանությունների գործողությունները վկայում են, որ շարունակում են այն քաղաքականությունը, ինչը ժամանակին դրվել է ճիշտ ուղու վրա: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական համաժողովի շրջանակում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Քաղաքականություն իրականացնելու գործընթացում մենք անպատասխանատու, անզգույշ հայտարարություններ ենք տեսնում: Մենք քաղաքական մի գործընթաց ենք տեսնում, որը աստիճանաբար նաև միջազգային հանրության մոտ որոշակի թերահավատություն է ձևավորում Հայաստանի վարած քաղաքականության հանդեպ»,- ասաց Զաքարյանը:

Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացը փակուղային է, որը նույնիսկ Ադրբեջանի համար է անհասկանալի: Նաև նշեց, որ եթե մյուս կողմից նայենք, Ադրբեջանը ապակառուցողական դիրքից կառուցողականի է գնում, իսկ Հայաստանը՝ կառուցողականից ապակառուցողականի:

«Միջազգային հանրությունն Ադրբեջանի գործողություներն արդեն ընկալում է որպես կառուցողական դաշտում արվող գործողություններ: Հայաստանից հնչող առաջարկներն արդեն աստիճանաբար մերժվում են և դիտարկվում՝ անիրականանալի»,- ասաց նա և հավելեց, որ եթե իշխանությունները Մինսկի խմբի շրջանակներում դրված գործընթացը նույն կերպ շարունակեին, ոչ մի խնդիր չէինք ունենա:

«Իշխանությունը չի էլ հայտարարել, որ մերժել է մադրիդյան սկզբունքը, և մենք դրա մասին գիտենք: Եվ քննարկվում են այն բոլոր խնդիրները, որոնք ԼՂ հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացը կարող են տանել փակուղի»,- նշեց Զաքարյանը և հավելեց, որ նման գործելաոճով ավելացվում են Ադրբեջանի քաղաքական ռեսուրսները:

Ըստ նրա՝ Հայաստանը անորոշ սկզբունք է հայտարարել, որ պետք է գտնել այնպիսի լուծում, որը երեք կողմերի համար ընդունելի լինի, սակայն նրա պնդմամբ՝ իշխանությունը չի ասում, թե որոնք են այդ լուծումները:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը