Երևանում գլխավոր ճարտարագետի տեղակալը Chrysler-ով բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր (տեսանյութ)
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Բորիս Ադամյանը իր վարած Chrysler մակնիշի 88 AԼ 909 համարանիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասի թիվ 2/2 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Բ. Ադամյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Արման Ժահմարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա. Ժահմարյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդին և մահացածին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ բնակվող քաղաքացիները, որից հետո՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։
Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Բ. Ադամյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ԲԷ ՓԲԸ-ում՝ որպես հարավային մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի տեղակալ, մահացածը նույնպես աշխատում էր նշված ՓԲԸ-ում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։