Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք». Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Հայաստանի և Արցախի ժողովուրդները պետք է հասկանան՝ ինչ են ուզում և պրագմատիկ քայլերով հասնեն դրան։ Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև բավական բարդ հարաբերություններ են, այնպիսի տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք», «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի այսօրվա համաժողովին ասաց հիմնադիրներից Վազգեն Մանուկյանը։
«Այն նախադասությունը, որ լուծումը պետք է գոհացնի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, առաջին անգամ Գորբաչովն է ասել։ Հետո շատ շուտ հասկացվեց, որ հարցն այդտեղ թաքնված չէ։ Այո, սա շատ գեղեցիկ նախադասություն է, որի տակ որևէ քաղաքական կամ ազգային միտք չկա», - նկատեց Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ցանկալի չէ այն փաստը, որ Հայաստանի բոլոր հարցերը մեկ մարդ է որոշում: «Ճիշտ է, ասում են, քանի որ շատ ձայն ենք ստացել, ուրեմն ժողովրդի անունից ենք խոսում: Մեզ պետք է իրական, ժողովրդավար պետություն, որտեղ տարանջատված են դատական համակարգը, գործադիր իշխանությունը և օրենսդիր իշխանությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ իշխանության այս խաղը կարող է դեռ շարունակվել, բայց այն ապագա չունի:
Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք». Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Հայաստանի և Արցախի ժողովուրդները պետք է հասկանան՝ ինչ են ուզում և պրագմատիկ քայլերով հասնեն դրան։ Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև բավական բարդ հարաբերություններ են, այնպիսի տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք», «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի այսօրվա համաժողովին ասաց հիմնադիրներից Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ցանկալի չէ այն փաստը, որ Հայաստանի բոլոր հարցերը մեկ մարդ է որոշում: «Ճիշտ է, ասում են, քանի որ շատ ձայն ենք ստացել, ուրեմն ժողովրդի անունից ենք խոսում: Մեզ պետք է իրական, ժողովրդավար պետություն, որտեղ տարանջատված են դատական համակարգը, գործադիր իշխանությունը և օրենսդիր իշխանությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ իշխանության այս խաղը կարող է դեռ շարունակվել, բայց այն ապագա չունի:
Աղբյուրը՝ Tert.am