ԱՄՆ պետքարտուղարն ու ԵԱՀԿ նախագահը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աունդրոնյուս Աժուբալիսը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ԵԱՀԿ շրջանակում ձգձգվող հակամարտությունները, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։
Աժուբալիսը հայտարարել է, թե ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցը Լիտվայի՝ որպես ներկայումս նախագահողի, առաջնային խնդիրն է։
–Լեռնային Ղարաբաղում և նրան հարող տարածքներում լարվածության աճը թուլացնելու համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավելի գործուն մասնակցություն ցուցաբերեն,–ասել է նա։