«Հերթական անգամ դիմելով դեմագոգիայի արվեստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում օրերս «լայվ» կոչվածով անդրադարձավ ս. թ. նոյեմբերի 1-ին և 2-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ կազմակերպված և իրավացիորեն խափանված, այսպես կոչված, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, ավելի ճիշտ, խեղկատակությանը, որի մասին կարող եք կարդալ նաև մեր «Մարդավայել կեցվածքից իջել, կապիկին են կապկում» հոդվածում:
Ճիշտ է, վերոնշյալ ներկայացման մասնակիցները սատանիստներ չեն, համենայն դեպս, մենք այդպիսի փաստ չունենք, ներկայացումն էլ սատանիզմի հետ ուղղակի կապ չուներ, բայց այն անթույլատրելի էր, առավել ևս անթույլատրելի էր նշված ներկայացման համար 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացնելը, ինչը բարոյական առումով նույնիսկ հանցագործություն է:
Վարչապետն իր պաշտպանության տակ վերցրեց մի միջոցառում, որի կազմակերպիչները չեն էլ թաքցրել, հենց իրենք են հայտնել, որ «ՀուԶանք ու Զանգը» «հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը»։ Իսկ հետաքրքիր է` ի՞նչ անհրաժեշտությամբ և ու՞մ է պետք, որ հարցականի տակ դրվի կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը, եթե ոչ Հայաստանում Ալան Դալեսի ծրագիրն իրականացնողներին:
«Հիմա էլ, հիմա էլ Հայաստանում մի նոր տրենդ է ի հայտ եկել, որտեղ ինչ-որ մեկը ստանդարտից, քառակուսիից դուրս ստեղծագործական աշխատանք ա անում, կպցնում են սատանիստներ,- ասաց վարչապետը:- Իսկ էդ ի՞նչ է էդ սատանիստը, մեկը կարա՞ բացատրի: Օրինակ, Հայաստանի Հանրապետությունում տեղյա՞կ եք (այսինքն` հույս ունեմ, որ տեղյակ են), որ կան հեթանոսներ, կան մարդիկ, որոնք ասում են` մենք հեթանոս ենք, որովհետև մենք համարում ենք, որ մեր ազգային կրոնը հեթանոսությունն է: Հիմա ի՞նչ անենք էդ մարդկանց… Նույնիսկ մարդիկ կան ըտենց բան են, հարսանիք են անում, իրենք հարսանիքը անում են հեթանոսական ծեսերով: Ի՞նչ անենք էդ մարդկանց մենք, թույլ չտանք Հայաստանի Հանրապետությունում ապրել… էս նմանվում ենք մենք արդեն… ներկայացումները գրաքննում ենք, ըսենց մենք արդեն կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կսկսենք մարդկանց վառել նրա համար, որ նրանք ճիշտ ձևով չեն հավատում ինչ-որ ուժերի»:
Պարզվում է, Նիկոլ Փաշինյանի համար Քրիստոս Աստվածն ընդամենը «ինչ-որ ուժեր է»: Բարոյականությունը, քրիստոնեությունը, հայի ազգային արժեհամակարգը, մեր ազգային ավանդույթները Նիկոլ Փաշինյանի համար ընդամենն ինչ-որ քառակուսի են: Պողոսները գոնե հիմա կգիտակցե՞ն, թե ում են բերել իշխանության… Մեր երկրի վարչապետը, պետության ղեկավարը լինելով հանդերձ, չգիտե կամ անտեղյակ է ձևանում, թե ինչ է սատանիստը: Եթե Փաշինյանը լիկբեզի կարիք ունի, այո, նրան կարող ենք բացատրել, թե ինչ է սատանիստը: Ավելին՝ վարչապետը հեթանոսներին անուղղակիորեն համեմատեց սատանիստների հետ, սրա գնահատականն էլ թողնենք մեր հեթանոս եղբայրներն ու քույրերը տան…
Փաշինյանը շուրջ 5-րոպեանոց իր խոսքում մի քանի անգամ դիմեց դեմագոգիայի, դրանցից է, օրինակ, նրա «Ի՞նչ անենք էդ մարդկանց մենք, թույլ չտա՞նք Հայաստանի Հանրապետությունում ապրել…» հարցադրումը: Իսկ ո՞վ է ասել, թե նրանց չպետք է թույլատրենք Հայաստանի Հանրապետությունում ապրել, կամ ասենք` խարույկի վրա այրել։ Եթե հիշում եք, Փաշինյանը նմանաբնույթ հարցադրումներով հանդես եկավ նաև, երբ խոսում էր Հայաստանում ԼԳԲՏ անձանց կամ այլասերվածների մասին (ի՞նչ անենք, այդ մարդկանց սպանե՞նք…): Երկրորդ. վերոնշյալ խեղկատակության նման ներկայացումները քննադատելը, դրանց վերաբերյալ կարծիք, դիրքորոշում արտահայտելու սահմանադրական իրավունքից օգտվելը, ինչպես վարվել են ոչ անտարբեր անհատները և կազմակերպությունները, բնավ չի նշանակում ներկայացումները գրաքննել:
Ահա դեմագոգիայի ևս մեկ դրսևորում. «չարենցագետ» վարչապետն անհարկի կերպով անդրադառնալով վերոնշյալ խեղկատակության հետ չկապված Չարենցի պոեզիային, ասաց. «Եղիշե Չարենց են ասում, Չարենցի մասին խոսող մարդիկ, հետաքրքիր ա, գիտեն, թե Եղիշե Չարենցը գրել ա մենակ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Բարեբախտաբար, թե դժբախտաբար ոմանց համար` այդպես չի՛: Եղիշե Չարենցը գրել է շատ բանաստեղծություններ շատ տարբեր բաների մասին, այդ թվում այնպիսի բաների մասին, որոնք էդքան էլ բան չեն, երկար ժամանակ, համենայն դեպս, Խորհրդային Միության տարիներին ընդունված չեն եղել որպես գրական տեքստ, դա համարվել են, որ ցենզուրայից դուրս տեքստեր են, մենք պտի այրե՞նք Չարենցի այդ բանաստեղծությունները: Մեր Չարենցն է, չէ՞… Չարենցը ունեցել է կյանքի դրվագներ, որոնք եղել են, և էլի մեր շատ մեծեր, մենք պտի չթողե՞նք ուսումնասիրեն… Պտի Չարենցին ճանաչենք, իր ծագումը հասկանանք, թե չհասկանանք, թե՞ մենք գծենք, ասենք` էս ա Չարենցը, սրանից դուրս ով Չարենցի մասին բան ասեց, սատանայապաշտ ա, ազգադավ ա: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է միտքը աշխատի և մտքի համար չպետք ա լինեն կաղապարներ…»:
Նախ, խոսքը Չարենցի, այսպես կոչված, ձախության շրջանի ստեղծագործությունների մասին է, որոնք ոչ միայն Խորհրդային Միության տարիներին, այլև դրանից հետո էլ ընդունված չեն որպես գրական տեքստ, համենայն դեպս, ողջամտորեն ընդգրկված չեն դպրոցներում, բուհերում դասավանդվող «Հայ գրականություն» առարկայում, հեռուստատեսությամբ ասմունքով չեն ներկայացվում: Սակայն ո՞վ է ասել կամ ասում, թե մենք պետք է դրանք այրենք, ո՞վ է, ընդհանրապես, նման հարց բարձրացրել, և չի էլ բարձրացվելու, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Կամ` ո՞վ է ասել կամ ասում, թե մենք չպետք է թողնենք, որ գրականագետները, ընդհանրապես, ցանկացողներն ուսումնասիրեն դրանք, նախկինում էլ են ուսումնասիրել, ապագայում էլ ուսումնասիրելու են, ուսումնասիրելը չի նշանակում դրանք կրթական հաստատություններում մատուցել, անգիր սովորել տալ, հեռուստատեսությամբ հանրայնացնել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը. «Իրատես»