Լրահոս

17.02.2011 11:19


«Կոլցո» օպերացիա Գյումրիում

«Կոլցո» օպերացիա Գյումրիում

Այսօր առավոտյան 7:30-ին նախատեսվում էր, որ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները Գյումրիի Թատերական հրապարակից բողոքի երթով մեկնելու էին Երևան՝ Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությանը մասնակցելու համար: Երևանում բողոքին միանալու էին նաև Լոռու և Տավուշի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները:

Սակայն այսօր առավոտյան ժամը 7:00-ից ոստիկանական ուժերը շրջափակել են Թատերական հրապարակը և արգելել են մեքենաների տեղաշարժը: Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների ավտոերթը խոչընդոտելու համար մինչև այժմ փակ է կենտրոնական Սայաթ-Նովա փողոցը, որի հետևանքով խաթարվել է Գյումրի քաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը:

Թատերական հրապարակում են նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Ստեփան Սաֆարյանը «7օր»–ի հետ զրույցում ոստիկանների գործողությունների վերաբերյալ նշել է.

–Լրիվ «Կոլցո» օպերացիան է. երևի ուզում են նշել էդ օպերացիայի 20–ամյակը: Ամբողջությամբ շրջափակման մեջ են առել ու ասում են. «Չեք գնալու ու վերջ»: Եթե առաջ ինչ-որ մանկական պատճառաբանություններ էին բերում, հիմա էդ էլ չեն անում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը