Լրահոս

17.02.2011 11:01


Աշխատություն՝ 20-րդ դարի հայ օրենսդիրների մասին

«Գերագույն  խորհուրդ» պատգամավորական  ակումբի  նախագահությունը, շարունակում  է մշակել  և, նախատեսում  է  այս  տարի    հրատարակել  «20-րդ  դարի  հայ/ծագումով  հայ/ օրենսդիրները»  գիտագործնական  աշխատությունը, որը  նվիրված  է  Հայաստանի  հանրապետության  անկախության  20-ամյակին:    Այդ  նպատակով  ստեղծված  ստեղծագործական  խումբը, որը  ղեկավարում  է  Ռ. Թորոսյանը, համագործակցում  է  աշխարհի  գրեթե  բոլոր  օրենսդիր  մարմինների համապատասխան  կառույցների  հետ:

Ակումբի  նախագահությունը  գտնում  է, որ  այս  աշխատությունը  մեծ  դեր  կխաղա  Հայաստանում պառլամենտարիզմի  ձևավորման  գործում  և, այդ  կապակցությամբ, համագործակցության  է հրավիրում Հայաստանի  և  Սփյուռքի  բոլոր  շահագրգիռ կազմակերպություններին  ու  անհատ  անձանց:

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի Նախագահություն

Այս խորագրի վերջին նյութերը