Քաղաքական

14.11.2019 15:19


ՀՀ ԱԳՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը

ՀՀ ԱԳՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մանրամասներ չհայտնեց:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ նոյեմբերի 17-ին Հայաստանից Ադրբեջան կայցելի լրագրողների խումբ:

Նշվում է, որ լրագրողները կայցելեն ադրբեջանական պետական մի շարք կառույցներ և կհանդիպեն փորձագետների: Ակնկալվում է, որ դրանից հետո կկազմակերպվի լրագրողների պատասխան այց Բաքվից՝ Հայաստան:

Նշվում է, որ այցերի պայմանավորվածությունը ձեռք է բերվել պետությունների ղեկավարների մակարդակով:

Այս խորագրի վերջին նյութերը