Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտ Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ. կա վիրավոր (տեսանյութ)
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտից, իսկ նշված վայրում հայտնաբերվել է Mercedes E320 մակնիշի 75 MM 070 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները:
Ֆոտոլրագրողը հայտնում է. որ ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից և «Մակարով» ատրճանակից արձակված մեծ թվով պարկուճներ:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Առաքելյանն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա հայրը՝ Արմեն Առաքելյանը, տարիներ առաջ Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկման է դատապարտվել՝ թուրքի սպանելու համար:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։