Աշխարհ

14.11.2019 18:09


Գիտնականները գտել են ընկճախտից ազատվելու դյուրին եղանակը

Գիտնականները գտել են ընկճախտից ազատվելու դյուրին եղանակը

Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելը եւ շնչառական վարժությունները կարող են կարճ ժամկետում թեթեւացնել ընկճախտի տագնապի ախտանիշերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակվել Է MedicalXpress-ի կայքում:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ յոգան հարկավոր Է օգտագործել կլինիկական ընկճախտը եւ մեծ ընկճախտային խանգարումը բուժելու ժամանակ: Հետազոտությունն ընգրկել Է 30 մարդու, որոնց վիճակին հետեւել են ավելի քան երեք ամիս: Ընդամենը մեկ ամիս անց պացիենտների մոտ զգալիորեն բարելավվել Է քնի որակը, նրանք դարձել են ավելի հանգիստ: Ֆիզիկական հյուծվածությունը եւ տագնապները դարձել են պակաս արտահատված: «Գիտականորեն հիմնավորված տվյալների շնորհիվ ավելի շատ մարդիկ կսկսեն յոգայով զբաղվել առողջությունը եւ ինքնազգացողությունը բարելավելու համար»,- հայտարարել Է հետազոտույթան համահեղինակ, նեյրոկենսաբան Մարիսա Սիլվերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը