Տնտեսական

14.11.2019 11:25


Ի՞նչ փոփոխություններ կլինեն վարորդներին տուգանելու բալային համակարգի նախագծում. «Ժողովուրդ»

Ի՞նչ փոփոխություններ կլինեն վարորդներին տուգանելու բալային համակարգի նախագծում. «Ժողովուրդ»

«Տևական ժամանակ է, ինչ երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը անհասկանալի պատճառներով չի ներկայացվում ԱԺ` երկրորդ ընթերցման: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ կառավարությունը մտադիր է նախագծում փոփոխություններ անել: Օրինագիծն այժմ առաջարկում է 1 տարվա ընթացքում վարորդին տալ միավորներ, որոնք խախտումների դեպքում կնվազեն, իսկ եթե միավորների թիվը հասնի 0-ի, վարորդական իրավունքի կասեցում է նախատեսվում 6 ամսով: Ոստիկանության պետին կից Հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է` տեղյակ չէ, թե ինչ փոփոխություններ են անելու:

«Միայն այն, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու, ենթադրում եմ, որ ինչ-որ կրճատված տարբերակով պետք է մտնի, այլապես նախնական տարբերակը վեց ամիս անց էր ուժի մեջ մտնելու»,-ասել է Ս. Ղահրամանյանը:

Իսկ վարչապետի աշխատակազմից այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանել են. «Մենք ժամկետներ չենք ասում օրենսդիր մարմնին, բայց համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի հնարավորինս շուտ երկրորդ ընթերցումը կազմակերպվի, և, մոտավորապես, ժամկետը կլինի դեկտեմբերի վերջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը