Աշխարհ

14.11.2019 10:19


Սենատորն արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը Էրդողանի հետ հանդիպումից հետո

Սենատորն արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը Էրդողանի հետ հանդիպումից հետո

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես հենց նոր հանդիպեցի (Թուրքիայի նախագահ- խմբ.) Էրդողանի եւ (ԱՄՆ- խմբ.) նախագահ Թրամփի հետ եւ խոսեցի խնդիրների մասին, որոնց բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ներխուժման պատճառով։ Ես հույս ունեմ, որ Թուրքիան եւ Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,-ասել է Գրեմը Սենատի՝ հեռուստատեսությամբ հեռարձակվող նիստի ժամանակ։

Գրեմը, որը համարվում է Թրամփի մերձավոր դաշնակիցը, ավելացրել է, որ սենատորները «չպետք է ոչ գունազարդեն, ոչ էլ նորից գրեն պատմությունը»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը