«Ալիք» Արհեստակցական կազմակերպությունների միության կոչը
Հաշվի առնելով Հայաստանում և Հայաստանից դուրս վերջին շրջանում ծավալվող բազմաբնույթ իրադարձությունները, այդ թվում
• սննդամթերքի , առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների , ծառայությունների, էներգակիրների աննախադեպ գնային թանկացումները,
• մարդկանց և հասարակական տարատեսակ միավորների և կառույցների քաղաքացիական և քաղաքական իրավունքների առավելաբար աճող սահմանափակումները,
• ազգաբնակչության , աշխատավորների և նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցների և արհմիությունների իրավունքների սահմանափակումները աշխատանքային և հարակից այլ օրենսգրքերում վատթար և մասշտաբային փոփոխությունների միջոցով,
• տարատեսակ օրենսդրական նախաձեռնությունները, որոնց հիմնական նպատակը ազգաբնակչության վրա ճնշումը ավելացնելով մի խմբի ձեռքերում կենտրոնացնել և մոնոպոլիզացնել ազգաբնակչության մոտ դեռ մնացած նյութական և ֆինանսական ռեսուրսները,
• գործարար և ֆինանսական շրջանակների և իշխանության տարբեր թևերի օրեցօր ահագնացող սերտաճումը,
• ամեն տեսակ հասարակական և ժողովրդային ընդվզումների և բողոքների անտեսումը և արհամարումը,
հաշվի առնելով նաև , որ այս և այս կարգի բոլոր խնդիրները , ինչպես նաև ազգաբնակչության մարդկային , հասարակական , աշխատանքային և քաղաքացիական իրավունքների իրացումը անմիջականորեն կապված է չափահաս մարդկաց հիմնական իրավունքի՝ ընտրական իրավունքի հետ , «Ալիք» Արհեստակցական կազմակերպությունների միությունը կոչ է անում բոլոր արհեստակցական և հասարակական կազմակերպություններին և միություններին միանալ 2011 թ-ի փետրվարի 18-ին ժամը 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպված « Ընտրական իրավունքի պաշտպանություն» հասարակական շարժման հիմնադրման արարողությանը:
«Ալիք» արհկոմիտե
«Ալիք» Արհեստակցական կազմակերպությունների միության կոչը