Քաղաքական

14.11.2019 10:05


«Այն, ինչ Լավրովը «պարտք» է Ադրբեջանին երևանյան այցից հետո, կվերադարձնի Բաքու առաջիկա այցի ընթացքում». Դուբնով. «168 ժամ»

«Այն, ինչ Լավրովը «պարտք» է Ադրբեջանին երևանյան այցից հետո, կվերադարձնի Բաքու առաջիկա այցի ընթացքում». Դուբնով. «168 ժամ»

««Փաշինյանի հետ Լավրովի համաձայնության համար, կարծում եմ՝ տրվել են կուլիսային բացատրություններ ադրբեջանական կողմին»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցին Հայաստանի Հանրապետություն:

Խոսելով գնահատականներից, թե ՌԴ ԱԳ նախարարի այցն անցավ դրական մթնոլորտում, Դուբնովն ասաց, որ Սերգեյ Լավրովը հյուրի կարգավիճակում էր, նա պետք է սիրալիր լիներ և նա սիրալիր էր այնքանով, որքանով իր դիտարկումները չէին հակասում իր նախկին հայտարարություններին:

Դուբնովի գնահատմամբ՝ այն ամենը, ինչ Լավրովն ասաց Երևանում, կարելի է համարել դիվանագիտական էթիկետի շրջանակում: «Այն, ինչ «տանտերերին» պետք է դուր գար, դա ԼՂ հակամարտության ընդունելի լուծում էր Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այդ հայտարարության շուրջ, կարծում եմ, արդեն իսկ տրվել են կուլիսային բացատրություններ ադրբեջանական կողմին: Առավել ևս կարծում եմ, որ տեսանելի ապագայում կլինի այց Բաքու, որը կանցնի նույնպիսի սիրալիր մթնոլորտում, ինչպիսին երևանյան այցը: Այն, ինչ «պարտք» է ռուսական կողմն ադրբեջանցի քաղաքական գործիչներին, կվերադարձվի առաջիկա այցի ընթացքում Բաքու: Այնպես որ, ավելին այս ամենում չպետք է տեսնել, քան կա»,-ասաց Վադիմ Դուբնովը:

Գնահատելով հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված վերջին նորությունները՝ 102-րդ ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկումը, բիոլոգիական անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հուշագրի պատրաստումը, Դուբնովն ասաց, որ դրանք միայն ծիսական բնույթի ձեռքբերումներ են երկկողմ հարաբերություններում:

«Ռուսական բազան Գյումրիում, իմ կարծիքով, ռազմական գործոն չէ, դա լիովին ծիսական բնույթ է կրում, լաբորատորիաների առնչությամբ ասեմ, որ ակնհայտ և հասկանալի էր, որ այնտեղ ոչ ոք ոչինչ չի պատրաստվում գտնել, պարզապես դա մի կարևոր միջոցառում է, որը պետք է իրականացվեր՝ հաշվի առնելով Երևանի նվիրվածությունը Ռուսաստանին, և դա ուշագրավ է համեմատության մեջ, այսինքն՝ երբ համեմատում ենք Երևանի և այն մայրաքաղաքների մոտեցումն այդ հարցում, որոնք ևս ունեն նման լաբորատորիաներ, և որոնց հետ Ռուսաստանը նման հուշագիր չունի»,-ասաց Դուբնովը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը