ՀԵՄ. «Ցավալին այն է,որ այսպիսի ելույթ ենք լսում հենց Սումգայիթի ոճրագործության տարելիցի նախօրեին»
Սույն թվականի փետրվարի 10-ին Ուրբաթ մամուլի ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում Վահրամ Պետրոսյան անունով թյուրիմացությունը, ով իրեն կոմպոզիտոր է հորջորջում, մեծ Հայ, աշխարհահռչակ երգահան Սասուն Պասկևիչյանի հետ տված ասուլիսում հանդես է եկել ակնհայտ պռոադրբեջական քարոզչությամբ`քանիցս բարձրացնելով թշնամական Ադրբեջանի չեղած մշակույթի արժեքը, ստորադասելով ազգային ցանկացած արժեք:
Ներկայացնում ենք բառացի մեջբերումներ ասուլիսից.
«Ես շատ եմ ուզում, որ մեր երգերի մեջ լինեն թուրքական էլեմենտներ»,
«Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն,նշանակում է որ իմ էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն, և իմ բոլոր ընկերները, ես չունեմ էնպիսի ընկեր, ով չսիրի ադրբեջանական երաժշտություն: Նշանակում է,որ նրանց էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն»:
Այսպիսի մտքեր է արտահայտում մի ազգի ներկայացուցիչ, ում ազգը Ադրբեջան կոչվող պետության ձևավորումից մինչ օրս անդադար կոնֆլիկտների մեջ է ներքաշվում հենց ադրբեջանի կողմից, մի ազգի ներկայաչուցիչ,որը գազանաբար մորթվեց Սումգայիթում,Բաքվում… Ցավալին այն է,որ այսպիսի ելույթ ենք լսում հենց Սումգայիթի ոճրագործության տարելիցի նախօրեին:
Համոզված ենք, որ այսպիսիք կարող են մեծ ազդեցություն ունենալ դեռահասների հոգեբանության վրա, և պահանջում ենք ձեռնարկել միջոցներ ազգի այսպիսի քերուկների դեմ։
Հայազն Երիտասարդների Միաբանություն
ՀԵՄ. «Ցավալին այն է,որ այսպիսի ելույթ ենք լսում հենց Սումգայիթի ոճրագործության տարելիցի նախօրեին»