Տնտեսական

13.11.2019 17:40


Կառավարությունը 2020-ին կարող է վերանայել բիզնեսին արտոնությունների տրամադրման քաղաքականությունը. ֆիննախ

Կառավարությունը 2020-ին կարող է վերանայել բիզնեսին արտոնությունների տրամադրման քաղաքականությունը. ֆիննախ

Հայաստանի պետբյուջե մուտք չի արվել 454, 7 մլրդ դրամ, գրեթե 950 մլն դոլար։ Այս գումարը կարող էր պետբյուջե մտնել, եթե չտրվեին հարկային արտոնություններ այս կամ այն ոլորտին, կամ այս կամ այն գործունեությանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 13-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքով՝ այժմ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է աստիճանաբար պակասեցնել այդ արտոնությունները, քանի որ այդ մոտեցումը ամենաքիչ արդյունավետն է։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Ջանջուղազյանը, ավելի վաղ կառավարության կողմից տրամադրված հարկային եւ այլ արտոնությունների արդյունքները ինչպես հարկն է կուսումնասիրվեն եւ կվերլուծվեն։

«Մենք ցանկանում ենք հասկանալ, թե որքանով են այդ արդյունքները բավարար, եւ համադրելի են արդյոք այն արտոնություններին, որոնք ավելի վաղ տրամադրվել էին պետության կողմից»,-ասել է Հայաստանի ֆինանսների նախարարը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը