Ի հեճուկս ահազանգերի` բանակցային գործընթացը փակուղի չի մտել. Նիկոլ Փաշինյան
Մեկ տարվա ընթացքում մեր բոլոր գործընկերներն արձանագրել են, որ մեր մտադրությունների մեջ ոչ միայն չկա բանակցային գործընթացը փակուղի մտցնել, այլ մենք ասում ենք, որ կան բազմաթիվ հարցեր և առանց այդ հարցերի ճշգրտման և կարգավորման՝ բանակցային գործընթաց տանելը հնարավոր չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի` արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ հարցին:
«Ես կարծում եմ, որ հարցի լուծման նախադրյալների մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, քանի որ արձանագրվել է՝ մեր դիրքորոշումները կառուցողական են: Հիմա կարող ենք արձանագրել, որ ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլ աշխատանք է տարվում՝ հակամարտող բոլոր կողմերի համար բանակցային միջավայր և մթնոլորտ ստեղծելու համար»,-ասաց նա:
Վիկտոր Ենգիբարյանը նկատեց, որ նախկինում պաշտոնական Երևանը պատասխանատվություն էր վերցրել թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի փոխարեն բանակցել, այժմ ստացվում է, որ կա ընկալում, թե Արցախը ևս ասելիք ունի այս բանակցային սեղանի շուրջ: Ենգիբարյանի դիտարկմանն ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Այո, Ղարաբաղի հարցը ինչպե՞ս կարող է լուծվել առանց Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման, ուրախալի է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դա արձանագրեց»:

Աղբյուրը՝ Tert.am