Գյումրիում ներքաղաքական գործընթացներին հետևող քաղաքացիների կարծիքով, երկրում դեռևս չկա այնպիսի ուժ, որն ունակ է դիմակայել ներկայիս մարտահարվերներին և ձեռք բերել ժողովրդի վստահությունը:
«Հետևումեմզարգացումներին և անըդհատհիասթափվումեմ: Խնդրիլուծումըչեմտեսնում, հույսչեսկապումո’չընդդիմության, ո’չէլիշխանությանհետ: Համընդհանուրհուսալքությունէտիրում»,- ասում է գյումրեցի Վարդուհի Գրիգորյանը:
Գյումրեցիների գնահատմամբ` մեզանում գործող քաղաքական կուսակցությունների ճնշող մեծամասնությունը օտարված է ժողովրդից, քաղաքական ուժերի և ժողովրդի միջև անջրպետ կա, քանի որ նրանց վարած քաղաքականությունը չի բխում ժողովրդի պահանջներից և հետեւաբար չի համապատասխանում հասարակության ամենալայն զանգվածների շահերին։ Այդ իսկ պատճառով էլ որչափ ժողովուրդը հիասթափված է իշխանություններից, նույնչափ էլ հիասթափված է ներկայիս քաղաքական գործիչներից ու կուսակցություններից։
«Ես հիմա ոչ մի քաղաքակն ուժ չեմ տեսնում, որովհետևբոլորը խաբում են, ում որ հավատում ես, հետո պարզվում է, որ քեզ խաբել են: Մեկը էն Բաղդասրայան Արթուրը, ես կոնկրետ հավատացել եմ, բայց տեսաք ինչ եղավ: Բոլորն են էդպես: Հիմիկվա ընդդիմությունն էլ է սուտ, աթոռի կռիվ է, մի հատ Արթուր Բաղդասրայն էլ դրանք են»,- նշել է Հարություն Սուքիասյանը:
Վոլոդիա Համբարձումյանն էլ չր կարողանում նշել գործող մի քաղաքական ուժ, որը հնարավություն ունենա երկիրը դուսր բերել ներկա վիճակից: «Չեմ կարող որևէ ուժի անուն տալ: Ընդդիմությունը աթոռակռիվ է անում, իշխանությունն էլ թալանով է զբաղված»,- ասել է Վ. Համբարձումյանը:
Քաղաքական դաշտի գնահատականներ Գյումրիից
Գյումրիում ներքաղաքական գործընթացներին հետևող քաղաքացիների կարծիքով, երկրում դեռևս չկա այնպիսի ուժ, որն ունակ է դիմակայել ներկայիս մարտահարվերներին և ձեռք բերել ժողովրդի վստահությունը:
«Հետևում եմ զարգացումներին և անըդհատ հիասթափվում եմ: Խնդրի լուծումը չեմ տեսնում, հույս չես կապում ո’չ ընդդիմության, ո’չ էլ իշխանության հետ: Համընդհանուր հուսալքություն է տիրում»,- ասում է գյումրեցի Վարդուհի Գրիգորյանը:
Գյումրեցիների գնահատմամբ` մեզանում գործող քաղաքական կուսակցությունների ճնշող մեծամասնությունը օտարված է ժողովրդից, քաղաքական ուժերի և ժողովրդի միջև անջրպետ կա, քանի որ նրանց վարած քաղաքականությունը չի բխում ժողովրդի պահանջներից և հետեւաբար չի համապատասխանում հասարակության ամենալայն զանգվածների շահերին։ Այդ իսկ պատճառով էլ որչափ ժողովուրդը հիասթափված է իշխանություններից, նույնչափ էլ հիասթափված է ներկայիս քաղաքական գործիչներից ու կուսակցություններից։
«Ես հիմա ոչ մի քաղաքակն ուժ չեմ տեսնում, որովհետև բոլորը խաբում են, ում որ հավատում ես, հետո պարզվում է, որ քեզ խաբել են: Մեկը էն Բաղդասրայան Արթուրը, ես կոնկրետ հավատացել եմ, բայց տեսաք ինչ եղավ: Բոլորն են էդպես: Հիմիկվա ընդդիմությունն էլ է սուտ, աթոռի կռիվ է, մի հատ Արթուր Բաղդասրայն էլ դրանք են»,- նշել է Հարություն Սուքիասյանը:
Վոլոդիա Համբարձումյանն էլ չր կարողանում նշել գործող մի քաղաքական ուժ, որը հնարավություն ունենա երկիրը դուսր բերել ներկա վիճակից: «Չեմ կարող որևէ ուժի անուն տալ: Ընդդիմությունը աթոռակռիվ է անում, իշխանությունն էլ թալանով է զբաղված»,- ասել է Վ. Համբարձումյանը:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի