Աշխարհ

13.11.2019 16:57


Բաքվում սարսափելի անոմալիաներով երեխա է ծնվել (տեսանյութ)

Բաքվում սարսափելի անոմալիաներով երեխա է ծնվել (տեսանյութ)

Բաքվում սարսափելի անոմալիաներով երեխա է ծնվել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Աղբյուրի տվյալներով՝ նորածին աղջիկը չունի նորմալ բերան, քիթը նման է խոզի քթի, իսկ ականջները տեղակայված են վզի վրա: Միևնույն ժամանակ, նորածնի ֆիզիկական վիճակը նորմալ է, սիրտն ու թոքերը լավ են գործում:

Ադրբեջանի գլխավոր գինեկոլոգ Սևինջ Մամեդովան, մեկնաբանելով դեպքը, նշել է, որ չի տեսել երեխային և չունի այդ իրավունքը, քանի որ երեխան ծնվել է մասնավոր հիվանդանոցում: Նրա խոսքով՝ այսպիսի անոմալիաներ պատահում են, սակայն շատ հազվադեպ, այն հնարավոր է լինում պարզել հղիության երրորդ ամսում, և այդ դեպքում նշանակվում է հղիության արհեստական ընդհատում:

Մամեդովայի խոսքով՝ այսպիսի անոմալիան բժիշկների կողմից թաքցնելը հանցագործություն է, և ընտանիքն իրավունք ունի բողոք ներկայացնելու սպասարկող գինեկոլոգի դեմ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը