Քաղաքային դումայի պատգամավորը սև ներկով ներկել է Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը
Կրասնոդարի շրջանի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը: Այն տեղադրված է հայկական եկեղեցու տարածքում: Այս մասին հայտնում է «Красная весна» տեղեկատվական հարթակը:
Վինոգրադովի խոսքերով՝ նոյեմբերի 11-ին սպառվել է ժամանակը, քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, սակայն չեն արել այն, ինքը «որոշել է հարցը լուծել «ինքնուրույն»:
«Դեպքերի նման ընթացքի հետ Վինոգրադովը չի համակերպվել, դրսևորել է ակտիվ քաղաքացիական կեցվածք և սևով ներկել հուշատախտակը»,-գրված է հոդվածում:

Աղբյուրը՝ politik.am