Աշխարհ

13.11.2019 18:37


People հանդեսը նշել է ամենասեքսուալ տղամարդուն

People հանդեսը նշել է ամենասեքսուալ տղամարդուն

Ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ եւ դերասան Ջոն Լեջենդը, ըստ People հանդեսի, դարձել Է ամենասեքսուալ տղամարդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հրատարակության կայքը:

«Ես ուրախացա, բայց նաեւ փոքր-ինչ վախեցա, որովհետեւ դա մեծ պատասխանատվություն Է: Ինձ քննադատելու են՝ համոզվելու համար, թե իսկապես ես բավականաչափ գրավիչ եմ այդ տիտղոսի համար»,-խոստովանել Է նա:

Անցյալ տարի հաղթող Էր դարձել կինոյի եւ հեռուստատեսության բրիտանացի դերասան Իդրիս Էլբան: Ջոն Լեջենդը «Գրեմմի» տասը մրցանակների դափնեկիր Է տարբեր անվանակարգերում: Նրա առավել մեծ ժողովրդականություն վայելող կոմպոզիցիաներն են՝ All of Me-ն, Love Me Now-ն, Start a Fire-ը, One Woman Man-ը եւ Preach-ը: 2015 թվականին երաժիշտը «Օսկար»-ի եւ «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Է դարձել ֆիլմի («Սելմա» կինոնկարի Glory) լավագույն երգի համար:

Արտիստն ամուսնացած Է մոդել Քրիսի Թեյգենի հետ, զույգը դաստիարակում Է երկու երեխաների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը