Լրահոս

16.02.2011 18:10


«Garabagh.org»-ը վերսկսեց աշխատանքը

Այս անգամ նորացված հասցեով՝ garabagh.org/mainԱդրբեջանական հակերների կոմից կոտրված «garabagh.org» պարսկալեզու հայկական կայքը ավելի քան երկուշաբաթյա դադարից հետո վերսկսեց իր աշխատանքը, այս անգամ նորացված հասցեով՝ garabagh.org/main եւ իհարկե նաեւ թարմացված:
Հիշեցնենք՝ «Garabagh.org»-ը հիմնականում զբաղվում է Արցախյան պատերազմի, Սումգայիթում և Բաքվում հայերի ցեղասպանությունների ու Խոջալուի դեպքերի մասին ճշմարտացի տեղեկություններ հաղորդելով: Այն, ընդամենը մի քանի օր աշխատելուց հետո, կարողացել էր բավական մեծ թվով ընթերցողներ հավաքել իր շուրջ:
«garabagh.org» կայքի մեր գործընկերներին շնորհավորում ենք աշխատանքի վերսկսման առիթով եւ մաղթում կանաչ ճանապարհ: Նաեւ նկատի ունենալով, որ Ղարաբաղյան հարցի եւ Հայկական Պահանջատիրության իրականությունները օտար լեզուներով հրապարակելը շատ կարեւոր դեր է խաղում հայ ժողովրդի Արդար Դատը տարբեր ժողովրդներին ծանոթացնելու մեջ եւ յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է թիկունք կանգնել նման ազգանվեր աշխատանքի, ուստի բոլոր նրանց ովքեր իրենց տրամադրության տակ ունեցած աղբյուրներով եւ հոդվածներով կարող են օգնել, հրավիրում ենք իրենց ներդրումը ունենալ այս գործում:
«Արաքս» շաբաթաթերթ

Այս խորագրի վերջին նյութերը