Լրահոս

23.03.2011 00:25


ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ժամանել է Խաբարովսկ

Մարտի 22-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ժամանել է Խաբարովսկ քաղաք: Դեսպանի այցը մեկնարկել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Վյաչեսլավ Շպորտի հետ հանդիպումով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի մարզերի եւ վերոնշյալ երկրամասի միջեւ համագործակցության առկա հնարավորություններն ու ապագայի հեռանկարները: Իր ողջույնի խոսքում նահանգապետ Շպորտը նշել է, որ Ռուսաստանն ունի վաղեմի բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ, եւ երկու երկրների դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ համահունչ են:

Անդրադառնալով Խաբարովսկի երկրամասի եւ Հայաստանի միջեւ փոխշփումներին՝ Վյաչեսլավ Շպորտը նկատել է, որ երկրամասի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության արդյունավետության եւ նպատակահարմարության վառ օրինակ է հայաստանյան ազգային ավիափոխադրող  «Արմավիա» ընկերության կողմից քաղաքացիական «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռի ձեռքբերումը: Այս հանգամանքը, ըստ նահանգապետի, պետք է խթանի մեքենաշինության ոլորտում Խաբարովսկի երկրամասի հետ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:

Իր հերթին դեսպան Եսայանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության ընդլայնմանն ամենատարբեր բնագավառներում:

Այս խորագրի վերջին նյութերը