Աշխարհ

13.11.2019 20:20


Ռուսաստանը ծրագրում է տիեզերք ուղարկել Թուրքիայի քաղաքացիներին

Ռուսաստանը ծրագրում է տիեզերք ուղարկել Թուրքիայի քաղաքացիներին

Ռուսաստանի Դաշնության «Roscosmos» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ծրագրվում է որոշ երկրների քաղաքացիների, այդ թվում Թուրքիայի քաղաքացիների տիեզերք տանել:

Ռոգոզինը հայտնել է, որ «Roscosmos» կորպորացիան բանակցում է Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ:

Նա նշել է, որ այս թեմայի շուրջ առաջարկներ են ստացել տարբեր երկրներից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիներին տիեզերք տանելու վերաբերյալ առաջին անգամ առաջարկ եղել էր Մոսկվայում կայացած «MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ռուսաստանի այդ առաջարկին Էրդողանը դրական էր արձագանքել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը