Երեկ երեկոյան Թուրքիայի հարավ-արևելքի Սիիրթ մարզկենտրոնում Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանին ձերբակալելու և Թուրքիա տեղափոխելու տարելիցի կապակցությամբ չարտոնված ցույցեր են անցկացվել։
Ինչպես հայտնում են թրքական ԶԼՄ-ները, ցույցի մասնակիցները կարգախոսներ են վանկարկել հօգուտ ՔԱԿ-ի և անարգել են Թուրքիայի պետական դրոշը՝ այն գոմաղբի մեջ թավալելով։
Միևնույն ժամանակ Նուսայբին քաղաքում քրդամետ ժողովրդավարական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Էմինե Հայնան և տեղական համայնքի ղեկավար Այշե Գոկան չարտոնված ցույցեր են կազմակերպել ընդդեմ Օջալանին Թուրքիա տեղափոխելու։ Ցույցի ընթացքում Հայնան հայտարարել է, թե ժամանակին Նելսոն Մանդելան և Ջալալ Թալաբանին նույնպես ահաբեկիչ էին հայտարարվել, իսկ հետագայում դարձել են իրենց երկրների նախագահները. «Այսօր պարոն Օջալանը, որին քուրդ ժողովրդն ընկալում է որպես ազատագրական պայքարի առաջնորդ, պետք է անմիջապես ազատ արձակվի, անհապաղ բանակցություններ սկսվեն և խաղաղության համաձայնագիր կնքվի։ Այն, ինչ ընդունված է բոլոր ժողովուրդների համար, պետք է, վերջապես, տարածվի նաև քուրդ ժողովրդի վրա»։
Քրդերը անարգել են թրքական դրոշը