Լրահոս

16.02.2011 17:54


Դեղամիջոցի և բենզինի խառնուրդ

Փետրվարի 15-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա Բագրատ Վ.-ին և 35-ամյա Մհեր Բ.-ին: Բագրատ Վ.-ի մոտ հայտնաբերվել է ներարկիչ՝ 1,9 մլ կարմրավուն հեղուկով, դատարկ ներարկիչներ՝ ասեղներին արնանման հետքերով, 1 լ-անոց տարա՝ դեղնավուն հեղուկով:

Ըստ Բագրատ Վ.-ի հայտարարության` տարայի և ներարկիչի պարունակությունը դեղամիջոցի և բենզինի խառնուրդից ստացված թմրամիջոց է, որը պատրաստել է  ընկերոջ` Մհեր Բ.-ի հետ օգտագործելու համար:
Մհեր Բ.-ի մոտ հայտնաբերվել է 2 ներարկիչ՝ կարմրավուն հեղուկով: Նա նույնպես հայտարարել է, որ ներարկիչների պարունակությունը դեղամիջոցի և բենզինի խառնուրդից պատրաստված թմրամիջոց է՝ իրենց օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը