Լրահոս

13.11.2019 10:40


Ոսկեվազ գյուղում գայլերը հոշոտել են սոցիալապես անապահով ամուսինների ապրուստի միջոց՝ 25-ից ավելի մայրացու հղի ոչխարներին

Ոսկեվազ գյուղում գայլերը հոշոտել են սոցիալապես անապահով ամուսինների ապրուստի միջոց՝ 25-ից ավելի մայրացու հղի ոչխարներին

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:00-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեվազ գյուղի Արագածի 7-րդ նրբանցքի 12 տան բնակիչ, 67-ամյա Գրիշա Պետրոսյանը ձայներ է լսել ու տանից դուրս գալով, նկատել է գայլին և ձեռքին եղած եղանը շպրտել գայլի ուղղությամբ:

Գայլը դիմել է փախուստի, ինչից հետո Գ. Պետրոսյանն ու նրա կինը՝ 61-ամյա Սուսաննա Պետրոսյանը հայտնաբերել են, որ իրենց տան դիմաց գտնվող, իրենց պատկանող ոչխարների մեծ մասը հոշոտված են:

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները այդ ժամին կատարվածի մասին տեղուկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել են ոստիկանության ծառայողները, ովքեր արձանագրել են փաստը:

Համայնքի ղեկավարն ու մարզպետն էլ նույնպես պատրաստակամություն են հայտնել օգնության ձեռք մեկնել:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած ամուսինների հարևաններն ասում էին. «Ամուսիններով գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: Ունեն առողջական լուրջ խնդիրներ, ընտանիքն էլ բաղկացած է 12-ից ավելի անդամներից: Իրենց գոյությունը պահպանում էին էս ոչխարները պահելով և ստացած եկամուտի մեծ մասը ծախսում էին դեղերի վրա, քանի որ առողջական խնդիրներ ունեն:

Գյուղապետը առաջին պահից այստեղ է ու գիտենք, եթե ձեռքին մի շանս լինի, ինքը հաստատ կանի, բայց ուզում ենք հավատալ, որ մարզպետն ու պատգամավորը անօգնական չեն թողնի, մենք էլ մեր կողմից խնդրում ենք նրանց, որպեսզի սատար կանգնեն ամուսիններին:

Գելը հոշոտել է 35 ոչխարներից 24-ին, որոնց մի մասը պետք է ծնեին: Տարիներ առաջ նմանատիպ դեպք եղել էր գյուղի ծայրամասում գտնվող հատվածում, բայց որ արդեն գյուղի կենտրոնում են գելերն իրենց սև գործն անում, այսօր ականատես եղանք»:

Այս պահին համայնքի ղեկավարի և անասնաբույժի գլխավորությամբ մի քանի վիրավոր ոչխարների մորթ են անում և մորթելուց հետո հայտնաբերեցին, որ մորթած մայր ոչխարների ընկերքում կան զույգ գառներ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը