Քաղաքական

13.11.2019 10:07


«Իմ քայլի» պատգամավորների միջև տեղի ունեցած բախումը քվեարկության պատճառով էր․ «Հրապարակ»

«Իմ քայլի» պատգամավորների միջև տեղի ունեցած բախումը քվեարկության պատճառով էր․ «Հրապարակ»

««Իմ քայլի» պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի և Վարդան Աթաբեկյանի միջև երեկ միջադեպ եղավ, որն առաջինը չէ և իմքայլականների համոզմամբ՝ վերջինն էլ չի լինելու։ Բանն այն է, որ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի վրա է դրված քվեարկությունների «կոնտրոլի» գործը, և որքան էլ իմքայլականները թմբկահարեն, թե պարտադրանքով քվեարկությունների ժամանակներն անցյալում են, այլևս բազմակարծություն է, և ամեն պատգամավոր ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել այս կամ այն նախագիծը, երեկվա միջադեպը հակառակն ապացուցեց։ Բախման պատճառը հենց քվեարկությունն էր։

Վարդան Աթաբեկյանը և մի քանի իշխանականներ դեմ էին գնացել ֆրակցիային և «դեմ» չէին քվեարկել ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի աղմկահարույց նախագծին՝ միասեռականների ամուսնությունը, երեխա որդեգրելն արգելելու մասին։ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Արտաշես Պետրոսյանը, Տիգրան Կարապետյանը և Արտակ Մանուկյանը ձեռնպահ մնացին, ոմանք էլ պարզապես չքվեարկեցին՝ Սասուն Միքայելյան, Սոֆյա Հովսեփյան, Կարեն Համբարձումյան, Սերգեյ Ատոմյան և այլք։ Մեզ պատմեցին, որ սրանից դեռ շաբաթներ առաջ Սիմիդյանը կոշտ զրույց է ունեցել պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և մյուս անհնազանդների հետ, սակայն Աթաբեկյանի հարցում բախտը չի բերել․ երբ Սիմիդյանն առաջին շարքից թեքվել է ու Աթաբեկյանի կողմը նայելով ասել՝ «ձեռնպահ եք քվեարկում, որ սենց չափերներն անցնում են»՝ նկատի ունենալով ԲՀԿ-ականներին, Աթաբեկյանին թվացել է, թե «չափերն անցնելն» իրեն է ուղղված, որոշել է կուլ չտալ վիրավորանքը և Սիմիդյանին դահլիճից դուրս է հրավիրել՝ հաշիվ մաքրելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը