Քաղաքական

13.11.2019 10:01

«Իմ քայլում» թևերի բաժանումը սրվում է․ «Հրապարակ»

«Իմ քայլում» թևերի բաժանումը սրվում է․ «Հրապարակ»

««Իմ քայլում» թևերի բաժանումն օր օրի սրվում է։ «Բաց հասարակության հիմնադրամների» հետ աշխատած ձեր պատգամավորները դժգոհ են, որ համապատասխան օժանդակություն հանդես չեք բերել իրենց նախաձեռնության նկատմամբ` ընդդեմ ՎԵՏՕ-ի և Սորոսի հիմնադրամի գրասենյակի «շրջափակման» հայտարարությանը չեք միացել, որն առաջիկայում պետք է դառնա օրենսդրական նախաձեռնություն` ատելության խոսքի դեմ։ Սորոսականները մտածում են, որ եթե հիմա չեք սատարում, քվեարկելիս ընդհանրապես չեք սատարի. ինչո՞ւ է ֆրակցիան նման մոտեցում ցուցաբերում՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։

«Ֆրակցիայում որևէ բաժանում չկա, դժգոհություն չկա։ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում փաստաթուղթ է քննարկվել, որի մանրամասներին ես տեղյակ չեմ, որովհետև Հայաստանում չէի։ Որքան պատգամավորներ են ստորագրել, տեղյակ չեմ»: Ես տեղեկացնեմ` մեկ ամիս է անցել, սակայն ընդամենը 20 պատգամավոր է ստորագրել` 88-ից։ «Բոլոր դեպքերում, ֆրակցիայում սորոսականներին և ոչ սորոսականներին պաշտպանելու որևէ հարց չկա, ես չգիտեմ, թե ովքեր ինչից են դժգոհ, մասնավորապես՝ կա դժգոհություն, թե ոչ՝ ես գոնե տեղյակ չեմ։ Ես գիտեմ, որ չկա նման դրսևորում, և նորմալ է, որ ինչ-որ հայտարարության ֆրակցիայի ինչ-որ մասը միանա, ինչ-որ մասը` ոչ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։