Լրահոս

16.02.2011 17:30


Իրանագետ. «Իրանին ձեռնտու են «ստատուս քվոն» և հետագայում Արցախի անկախության հռչակումը»

Իրանագետ Մհեր Բաղդասարյանը «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Խորհրդային Միության փլուզումից հետո ամբողջ աշխարհը ձգտեց այս տարածաշրջան, սակայն Իրանը որոշակի ներքին խնդիրներ ունենալով՝ չհասցրեց Ադրբեջանում համապատասխան լծակներ ձեռք բերել, քանի որ Թուրքիան արդեն դրանք վերցրել էր։ Իրանը, նրա խոսքերով, մինչ այսօր այդպիսի նկրտումներ ունի։
Իրանը տարածաշրջանի միակ երկրներից մեկն է, որին նվազագույնը ձեռք է տալիս «ստատուս քվոն» ղարաբաղյան հարցում,–ասել է նա և հավելել, թե ի դեմս Ադրբեջանի՝ Իրանը տեսնում է մրցակցի, խանգարող պետություն, որը նաև նկրտումներ ունի իր տարածքի վրա։
Նրա խոսքերով՝ Արցախի ներկայիս իրավիճակն ու հետագայում անկախության հռչակումը բխում է Իրանի շահերից, և առաջին հերթին այն պարճառով, որ Արցախի անկախության հռչակումը կնշանակի Ադրբեջանի ամբողջական դիվանագիտական պարտություն։ Իսկ քանի որ Ադրբեջանի ներկայիս վարչակարգը պաշտոնում մնում է Արցախի հարցի շահագործման շնորհիվ, ապա Ադրբեջանի դիվանագիտական պարտությունը կարող է նույնիսկ հեղաշրջման հանգեցնել։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը