Լրահոս

12.11.2019 20:16


Կոտայքում Mercedes G-ով վթարի է ենթարկվել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն»

Կոտայքում Mercedes G-ով վթարի է ենթարկվել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն»

Այսօր՝ նոյմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում՝ «Արարատբանկ»-ի դիմաց, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արմեն Սոլկարյանի վարած Mercedes E մակնիշի 34 LZ 953 համարանիշի և 42-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes G մակնիշի 77 CG 777 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենան կողաշրջվել է, և դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ա. Սոլկարյանին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն» է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը