Քաղաքական

12.11.2019 20:11


Կողմերը որևէ կոնկրետ փաստաթուղթ չեն բանակցում. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովի հայտարությունների մասին

Կողմերը որևէ կոնկրետ փաստաթուղթ չեն բանակցում. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովի հայտարությունների մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ կոնկրետ փաստաթուղթ կողմերը չեն բանակցում: Ի պատասխան Ազատություն ռադիոկայանի հարցին այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին.

Ազատություն ռ/կ. Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել: Արդյո՞ք ինչ է փոխվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:

Աննա Նաղդալյան. Չէի ցանկացա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների:

Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ:

Այս խորագրի վերջին նյութերը