Լրահոս

16.02.2011 17:18


«ՈՒԵՖԱ»–ն Գատուզոյին կպատժի՞

«ՈՒԵՖԱ»–ն կարգապահական հետաքննություն է սկսում «Միլան»–ի կիսապաշտպան Ջենարո Գատուզոյի նկատմամբ։ Պատճառ է դարձել «Տոտենհեմ»–ի հետ խաղից հետո նրա պահվածքը։
Գատուզոն խաղը եզրափակող սուլոցից հետո բռնել է «Տոտենհեմ»–ի գլխավոր մարզիչի օգնական Ջո Ջորդանի կոկորդը։ Կիսապաշտպանը ավելի ուշ խոստովանել է, թե բորբոքվել էր և ներողությույուն է խնդրել իր պահվածքի համար։
Միլանի «Սան–Սիրո» մարզադաշտում լոնդոնյան «Տոտենհեմը» 1/8 եզրափակչի առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է «Միլան»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը