Լրահոս

13.03.2009 13:31


Կարինե Հակոբյան. «Դե թող դասախոսները դատի տան, եթե անմեղ են իհարկե»

-ՀՀ  «Ուսանողական նպաստի մասին» օրենքը սոցիալական խտրականություն է դնում ուսանողների միջև,- «Հայելի» ակումբում հայտարարել է  «Բարեփոխում» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Կարինե Հակոբյանը։ Նրա պնդմամբ, այդ օրենքը ինքնին ենթադրում է, որ հարուստի երեխան, գնահատական ստանալու համար վճարելով, կշարունակի սովորել անվճար համակարգում, իսկ աղքատ ուսանողը  կանցնի վճարովի համակարգ։

–Ստացվում է, որ հարուստի երեխան կարող է չսովորել, իսկ աղքատի երեխան՝ չի կարող,–եզրակացնում է Կարինե Հակոբյանը։

  -Ավելի մեծ դեմագոգիա չի՞ այն, որ ուսանողը մի անգամ վճարում է սովորելու համար, մի անգամ էլ՝ տարեվերջին է վճարում(կաշատռքի տեսքով)՝ չսովորելու համար գնահատական ստանալու դիմաց,–իր ընդդիմախոսին հակադարձել է ԵՊՀ դասախոս Անուշ Սեդրակյանը։ Նրա կարծիքով «ՄԻԱՍԻՆ»-ի ակցիան շատ կոպիտ էր և որ դրանով ակնհայտ խախտվում են մարդու իրավունքները։                                                                                                                                                               Կարինե Հակոբյանը պնդում է, որ թեև ակցիան մի քիչ կոպիտ է եղել, բայց վերքն այնքան խորն է, որ «դանակն հասել է ոսկորին»։ 

 -Դե թող դասախոսները դատի տան, եթե անմեղ են իհարկե,-հավելել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը