Պոլսահայ պատգամավորն արձագանքել է հայկական գերեզմանոցի վրա կառուցված զբոսայգու թեմային
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդինի նահանգի Դարգեչիթ բնակավայրում` Թիրբիք անունով հայտնի տարածքում, ուր տեղակայված են հայկական և ասորական գերեզմանոցները ազգային զբոսայգի է կառուցվել:
Այս թեմային անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Փայլանը, հիշեցնելով նախորդ տարի Վանի Էդրեմիթի (պատմ. Արտամետ) շրջանում հայկական գերեզմանատան վրա կառուցված սանհանգույցի դեպքը, որը չնայած գործադրված բոլոր ջանքերին դեռևս կանգուն է, ասել է.
«Նախորդ տարի կրկին հայկական գերեզմանոցի վրա (Էդրեմիթի-խմբ.) համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը (իշխանությունների կողմից նշանակված-խմբ.) սանհանգույց էր կառուցել տվել: Չնայած այդ թեմայի շուրջ հանդիպեցի մշակույթի նախարարի հետ և վերջինս հրահանգեց, որպեսզի այն ապամոնտաժվի, այնուամենայնիվ այդ սանգահանգույցը մինչ օրս չի քանդվել»:
Նա նկատել է տվել, որ Թուրքիայում ամեն անպատիժ բան կրկնվում է:
«Մեզ համար, անշուշտ, շատ կարևոր է, որ մեր երեխաները խաղան պարտեզում, սակայն մեծ անբարեխղճություն է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել այդ հողի տակ հանգչողների նկատմամբ: Կարծում ենք իրավիճակը կկարգավորվի, կամ էլ եթե այն կանաչապատ տարածքի վերածվի, ուրեմն այդ հողի տակ հանգչող հայերի հիշատակին կարևոր է, որ մի քար կամ խորհրդանիշ դրվի»,-նշել է Փայլանը:
Հայ պատգամավորի խոսքով` այդ զբոսայգում նույնպես չպետք է սանհանգույց լինի և որպես կանաչապատ տարածք պետք է պահպանվի:

Աղբյուրը՝ ermenihaber.am