Աշխարհ

12.11.2019 22:26


ԻՊ-ի անդամ ԱՄՆ քաղաքացին մնացել է Հունաստանի ու Թուրքիայի չեզոք գոտում

ԻՊ-ի անդամ ԱՄՆ քաղաքացին մնացել է Հունաստանի ու Թուրքիայի չեզոք գոտում

Թուրքիան Հունաստան է արտաքսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամներից մեկին, ով ԱՄՆ-ի քաղաքացի է։

Սակայն հույն սահմանապահները թույլ չեն տվել, որ նա հատի սահմանը և ահաբեկչին հետ են ուղարկել։ Իսկ թուրքական կողմն էլ հրաժարվել է հետ ընդունել ԻՊ-ի անդամին։ Դրա հետևանքով ահաբեկիչը մնացել է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա գոտում։

Նշյալ անձը, ում անունը չի հրապարակվում, կալանավորվել էր Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում իրականացրած «խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում։ Դրանից հետո ահաբեկիչը տեղափոխվել է Թուրքիայի Էդիրնե քաղաք։

Աղբյուրը նշում է, որ առաջիկայում Թուրքիան կրկին ԻՊ-ի մի շարք անդամների արտաքսելու է։ Այդ անձինք օտարերկրացիներ են, նրանց մեջ կան Ֆրանսիայի, Իռլադիայի, Գերմանիայի քաղաքացիներ։ Արդեն հայտնի է, որ այս պահին Թուրքիան իր երկրից արտաքսել է 1 դանիացու և 1 ամերիկացու։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող որպես ճամբար ծառայել ԻՊ-ի ահաբեկիչների համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը